ԳԳոհար Սիմոնյան

Պաշտպանության նախարարն այցելել է Կենտրոնական հավաքակայան

Պաշտպանության նախարարն այցելել է Կենտրոնական հավաքակայան

Դեկտեմբերի 24-ին, ձմեռային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց տրամադրվածությամբ և խաղաղ ու անվտանգ ծառայություն է մաղթել։

Դավիթ Տոնոյանը հետևել է զորակոչի ընթացքին, բժշկական հանձնաժողովի աշխատանքներին, զրուցել է բժիշկների հետ:

Պաշտպանության նախարարը եղել է նաև Կենտրոնական հավաքակայանի ճաշարանում, ծանոթացել մատուցվող սննդի վերաբերյալ զինակոչիկների կարծիքներին և լսել նրանց առաջարկները:

Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել զորակոչի կազմակերպման պատասխանատուներին՝ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու և զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում