ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-ը կարող է իր ռազմաբազաները Թուրքիայից Հունաստան տեղափոխել

ԱՄՆ-ը կարող է իր ռազմաբազաները Թուրքիայից Հունաստան տեղափոխել

Հունաստանի դիվանագետներից մեկն անանուն մնալու պայմանով BBC-ին հայտնել է, որ եթե Թուրքիան ԱՄՆ-ից պահանջի հանել իր ռազմաբազաները երկրից, Հունաստանը կարող է դրանք իր տարածքում տեղակայել:

«Ակնհայտ է, որ մենք կարող ենք ցանկացած օբյեկտ տեղակայել մեզ մոտ»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ իր երկիրը միշտ էլ կարող է սահմանադրության շրջանակներում սպասարկել ՆԱՏՕ-ի կարիքները:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնացել էին, որ եթե ԱՄՆ-ը ռուսների հետ ռազմական գործարքի և Սիրիայում ռազմական գործողություն սկսելու պատճառով, այնուամենայնիվ, որոշի պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ՝ ներառյալ F35 կործանիչների սպասարկման չեղարկումը, Թուրքիան ոչ միայն օրակարգ կբերի ԱՄՆ-ի ռազմաբազաներն իր երկրից հանելու հարցը, այլև կմտածի F35-ի այլընտրանքի մասին: Այդ թվում՝ կրկին Ռուսաստանից ձեռքբերման վերաբերյալ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում