ԹԹերեզա Կասյան

Խորանաշատի վանքն ու գինու կարասի պատրաստման եղանակը՝ ոչնչացման եզրին

Խորանաշատի վանքն ու գինու կարասի պատրաստման եղանակը՝ ոչնչացման եզրին

Ասոցիացիաների համաեվրոպական ֆեդերացիան՝ Europa Nostra-ն, որն ստեղծվել է Եվրոպայի մշակութային  ժառանգությունն ու բնական միջավայրը պաշտպանելու համար, հրապարակել է 2020 թ. ոչնչացման եզրին գտնվող 14 հուշարձանի նախնական ցուցակը:

Ցանկում ներառված է նաև Հայաստանի մշակութային ժառանգության երկու նմուշ՝ Տավուշի մարզում գտնվող Խորանաշատի վանքը և գինու կարասի պատրաստման տեխնոլոգիան:

Խորանաշատի վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարի առաջին կեսին և միջնադարյան Հայաստանի հիմնական կրթական, գիտական, մշակութային և աստվածաբանական կենտրոններից է եղել, իսկ ավանդական գինու կարասն ունեցել է պատրաստման յուրահատուկ տեխնոլոգիա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում