Նոր կայանատեղիների անհրաժեշտությունը մեկ վայրում էր հավաքել հեծանվորդներին

Նոր կայանատեղիների անհրաժեշտությունը մեկ վայրում էր հավաքել հեծանվորդներին

Մեկ տասնամյակ առաջ քաղաքի փողոցներում հեծանվորդների քիչ կհանդիպեիր: Ավտոմեքենաների որոշ վարորդներ նույնիսկ քմծիծաղ էին տալիս՝ տեսնելով  Երեւանի համար այն օրերին քիչ տարածված տրանսպորտային միջոցը:



Այսօր հեծանվորդները շատ են. նրանցից ոմանք արդեն հրաժարվել են մեքենաներից: Դժվար է հստակ տարանջատել՝ հեծանիվ վարելը սպորտ է, թե տեղաշարժվելու ցանկալի միջոց. յուրանքանչյուր հեծանվորդ ունի այն օգտագործելու իր մոտիվը: Բացի տրանսպորտային այս միջոցի ընտրությունից, նրանց մեկ այլ խնդիր էլ է միավորում՝ կայանատեղիների պակասը: Դժվար է քաղաքի ամեն վայրում հարմար սյուն կամ հենարան գտնելը՝ կայանելու փոխադրամիջոցը:



Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան մայիսի 16-ին Ազատության հրապարակում հավաքել էր մի քանի տասնյակ հեծանվորդի: Նրանք եկել էին խոսելու կայանման դժվարությունների, հատուկենտ վայրերում հայտնված ու այդքան անհրաժեշտ կայանատեղիների անհրաժեշտություն մասին: Հեծանվորդները հույս ունեն, որ յուրօրինակ ֆլեշմոբերը կօգնեն իրենց ձայնը հասցնել պատասխանատու գերատեսչություններ՝ ավելացնելու դրանց թիվը:

Հեծանվային ընտանիքին միացան նաեւ Առաջին ալիքի հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Էրիկ Անթառանյանը:   















Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում