Նյու Յորքում վառվել են Սուրբծննդյան տոնածառի լույսերը

ՄՄարի Կոստանյան

Նյու Յորքի «Ռոքֆելլեր» կենտրոնում վառվել են Սուրբծննդյան ամենահայտնի տոնածառի լույսերը: Եղևնու գագաթը զարդարում է Սվարովսկու բյուրեղներից պատրաստված հսկա աստղը: Սուրբծննդյան տոնածառի տեղակայման վայրը չի փոփոխվում տասնամյակներ շարունակ: Այս տարի եղևնին բերվել է Նյու Յորք նահանգից: Չնայած դեկտեմբերյան ցրտաշունչ եղանակին, լույսեր վառելու հանդիսավոր արարողությանը ներկա են եղել հազարավոր մարդիկ: Սուրբծննդյան տոնածառը «Ռոքֆելլեր» կենտրոնում կմնա մինչև հունվարի 17-ը: Այնուհետև՝ այն մասերի կբաժանվի ու կփոխանցվի չքավորների համար տներ կառուցող ոչ կառավարական կազմակերպությանը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում