Իսրայելական մամուլը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օրերս հեռախոսազրույց են ունեցել: Նրանց միջև թեժ վեճ է բռնկվել, երբ կողմերը սկսել են քննարկել Իրանի հետ կապված հետագա գործողությունները։ Նշվում է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն և Իսրայելը տարբեր մոտեցումներ ունեն Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հարցում։ Նեթանյահուի գրասենյակը հերքել է այս տեղեկությունը՝ այն որակելով «կեղծ» և «լիակատար անհեթեթություն»։ Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ հեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղել:
Financial Times-ի տվյալով՝ Նեթանյահուն գրեթե ամեն օր զանգահարում է Թրամփին՝ հորդորելով նրան վերսկսել պատերազմը, մինչդեռ ԱՄՆ նախագահը փորձում է իրավիճակը կարգավորել բանակցությունների միջոցով։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Իրանի դեմ տնտեսական արշավն այնքան արդյունավետ է, որ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու կարիք չկա։ Մարկո Ռուբիոյի խոսքով՝ շարունակելու են ուժեղացնել տնտեսական ճնշումը:









