Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Այվազովսկու փողոցի 127/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Տեսանկարահանող սարքը գործարկվելու է նոյեմբերի 13-ից։
ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։










