ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ/ICAO) Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ռալլոյի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են ԻԿԱՕ-ի հետ երկարամյա ու սերտ համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կառավարման համակարգի զարգացման և միջազգային չափորոշիչներին համապատասխանության ապահովման հարցերին։
Փոխվարչապետը կարևորել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ինստիտուցիոնալ վերակազմակերպման և միջազգային մասնագետների ներգրավման ուղղություններով տարվող աշխատանքը, որը միտված է ամրապնդելու պետության՝ թռիչքների անվտանգության ապահովման, վերահսկողության և գործառնական կարողությունները։










