Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի մշտական համակարգողների անկախ, արդյունավետ և պատշաճ ֆինանսավորմամբ ապահովված համակարգին

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի մշտական համակարգողների անկախ, արդյունավետ և պատշաճ ֆինանսավորմամբ ապահովված համակարգին

ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի անդամ պետությունների և մշտական համակարգողների միջև ինտերակտիվ երկխոսությանը։ Այս մասին հայտնում է ներկայացուցչությունը։

Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի մշտական համակարգողների անկախ, արդյունավետ և պատշաճ ֆինանսավորմամբ ապահովված համակարգին՝ ընդգծելով դրա առանցքային դերը ազգային զարգացման առաջնահերթություններին համահունչ ՄԱԿ-ի համակարգված աջակցության ապահովման գործում։

Անդրադառնալով Հայաստանի և ՄԱԿ-ի երկրի թիմի միջև սերտ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ գործընկերությամբ մշակված և վերջերս ստորագրված՝ 2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին՝ դեսպանն ընդգծել է ազգային առաջնահերթությունների, ՄԱԿ-ի համակարգի գործողությունների համակարգման, ինչպես նաև զարգացման ոլորտում շոշափելի արդյունքների արձանագրման կարևորությունը։

Մշտական ներկայացուցիչը ողջունել է նաև «ՄԱԿ-80» նախաձեռնության շրջանակներում համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը՝ միաժամանակ շեշտելով կանխատեսելի և կայուն ֆինանսավորման, ինչպես նաև Դեպի ծով ելք չունեցող և միջին եկամուտ ունեցող երկրների առանձնահատուկ կարիքներին ու կառուցվածքային խոցելիություններին համապատասխան աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում