COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը (նստավայրը՝ Ջակարտա) իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետ, Նորին Մեծություն Սուլթան Հաջի Հասան ալ-Բոլկիային: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Բեջանյանը Նորին Մեծությանն է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնները՝ հույս հայտնելով, որ իր նշանակումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

ՀՀ դեսպանը կարճատև զրույց է ունեցել նաև Բրունեյ Դարուսսալամի արտաքին գործերի նախարար, արքայազն Աբդուլ Մաթինի հետ՝ նրան փոխանցելով ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի ողջույնները։

Սերոբ Բեջանյանը նշել է, որ երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա է համագործակցության զգալի ներուժ, և իր նշանակումը՝ որպես Բրունեյում Հայաստանի առաջին դեսպան, այդ ներուժն իրացնելու հայկական կողմի պատրաստակամության վկայությունն է։ Նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել զարգացնելու երկկողմ փոխգործակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում