Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչն օգտագործում և իրացնում է թմրամիջոց։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են 51-ամյա տղամարդու տուն, որտեղ ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և կաթուցիչ։ Նշված տանն են եղել նաև նույն գյուղի բնակիչներ՝ 39-ամյա և 54-ամյա երկու տղամարդ։ Երեքն էլ ձերբակալվել և տեղափոխվել են մարզային վարչություն։ 39-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 5,41 գրամ մարիխուանա և կաթուցիչ, իսկ 54-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ 269 գրամ մարիխուանա և 3 կաթուցիչ, որոնցից երկուսը՝ թմրամիջոցի զանգվածով։

Պարզվել է, որ թմրամիջոցը նրանց իրացրել էր 51-ամյա տղամարդը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 54-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել են կանեփ տեսակի բույսեր, իսկ նկուղում՝ 604,18 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալված 51-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 3,66 գրամ զանգված։ Նա կալանավորվել է։

Կատարվում է նախաքննություն»,– ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում