ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը հնարավոր չի համարում Ուկրաինայի տարածքով գազի տարանցման վերսկսման հարցի քննարկումը. Պեսկով

Ռուսաստանը հնարավոր չի համարում Ուկրաինայի տարածքով գազի տարանցման վերսկսման հարցի քննարկումը. Պեսկով

«Առայժմ քիչ հավանական է, որ հենց հիմա խոսենք Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման վերսկսման մասին։ Իրականում, ներկայիս իրավիճակը պերճախոս կերպով ցույց է տալիս այս պահին նման ծրագրերի իրականացման անհնարինությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը շահագրգռված է ապագայում գազի տարանցման վերսկսմամբ և ընդունում է արդյոք նման հնարավորությունը: Միևնույն ժամանակ նա չի բացառել ապագա հեռանկարները, որոնք կախված կլինեն վաճառողների ու գնորդների ցանկությունից և հնարավորություններից:

Պեսկովը հավելել է, որ «գազի շուկան շատ ավելի մեծ է, քան եվրոպականը, չնայած եվրոպական շուկան նախընտրելի է»։ «Միևնույն ժամանակ, դուք գիտեք, որ համաշխարհային տնտեսական աճի կենտրոնները Եվրոպայում չեն։ Դրանք գտնվում են կոլեկտիվ Հարավում», - ասել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում