Աննա Ավետիսյանն Ամերիկայի հայկական խորհրդի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր

Աննա Ավետիսյանն Ամերիկայի հայկական խորհրդի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական խորհրդի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի, բազմոլորտ համագործակցության հետագա խորացման և Հայաստանում ներդրումների ներգրավմանն առնչվող հարցերի շուրջ։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, նորարարության և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի արձանագրած ձեռքբերումներին ու զարգացման հեռանկարներին։

Այս համատեքստում ընդգծվել է ամերիկյան գործընկերների հետ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման, փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղման, ինչպես նաև առկա ներուժի լիարժեք իրացման նպատակով համատեղ ջանքերի համախմբման կարևորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում