Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետո

ԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետո

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 14 մարդ, ևս 14-ը վիրավորվել են։ Հարձակումը դատապարտել է նաև ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Մաթիաս Շմալեն։

Կոշտան իր ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և ուկրաինացի ժողովրդին՝ «քաղաքացիական անձանց դեմ Ռուսաստանի իրականացրած ևս մեկ դաժան ու ավերիչ հարվածի» կապակցությամբ։ «Եվրոպական միությունը կշարունակի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա և աջակցել Ուկրաինային մինչև արդար և երկարատև խաղաղության հասնելը։ Մենք կոչ ենք անում մեր բոլոր միջազգային գործընկերներին նույն կերպ վարվել», - գրել է Եվրոպական խորհրդի նախագահը սոցիալական ցանցի իր էջում։

Դնեպրի կայարանի վրա հարձակումը ցույց է տալիս, որ «Մոսկվան շահագրգռված չէ խաղաղությամբ», - ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նա նշել է, որ Ուկրաինային հետագա աջակցության, իսկ մեղավորներին պատժելու կոչ է անելու ԵՄ-Կանադա գագաթնաժողովում, որը տեղի է ունենում հոկտեմբերի 29-ին ու 30-ին Մոնրեալում, և G20-ի մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին ու 31-ինԱտլանտայում: «Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի», - ընդգծել է Կալասը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում