Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Եթե հետո պետք է գային ու բողոքեին, թող չսկսեին ծեծկռտուքը․ Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին

ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ իշխանության շահերից չի բխում այն, ինչ կատարվեց ԱԺ նիստերի դահլիճում, սակայն բոլորը պետք է տեսնեն՝ ինչ է կատարվում։

ԱԺ նախագահն այսպես արձագանքեց լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչո՞ւ ուշ հայտարարվեց ընդմիջումը։ Ռուբինյանի խոսքով՝ հակառակ դեպքում մարդիկ չէին իմանա՝ ով ում է հարվածել։

«Ես ուզել եմ՝ մարդիկ տեսնեն՝ ինչ է կատարվում, երկրորդ՝ այդ ժամանակ ծեծկռտուք չկար»,- նշեց նա՝ ընդգծելով՝ ծեծկռտուքը սկսել է «Ուժեղ Հայաստանը»՝ Գառնիկ Դավթյանի գլխավորությամբ, ինչից հետո հրավիրվել են անվտանգության աշխատակիցները։

«Մի կողմից նրանք սկսում են ծեծկռտուք, մյուս կողմից գալիս ասում են՝ պարոն Ռուբինյան, ընդմիջումն ինչո՞ւ ավելի շուտ չհայտարարեցիք։ Է՛, չսկսեիք ծեծկռտուք։

Չհարվածեիք պատգամավորին։ Ես ի՞նչ մեղք ունեմ»,- ասաց նա։

Ռուբինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ԱԺ առաջին նիստին ասել է՝ կա՛մ լինում են բարեկիրթ, կա՛մ պատասխան կստանան։

«Տվյալ դեպքում պարոն Կարապետյանը սկսել է ծեծկռտուք և ստացել արժանին՝ ըստ որոշ գնահատականների»,- ասաց նա՝ պատասխանելով հնչող մեղադրանքներին՝ արդյոք ինքը պատասխանատվություն չի՞ կրում տեղի ունեցածի համար։

«Ես դրա պատասխանատուն չեմ, որովհետև ես չեմ հրահանգել պարոն Կարապետյանին վիրավորել պատգամավորին, ու Գառնիկ Դավթյանին՝ ծեծկռտուք սադրել։ Եթե հետո պետք է գային ու բողոքեին, թող չսկսեին ծեծկռտուքը։ Ես կարծում եմ՝ նրանք բոլորն ինձ պետք է շնորհակալություն հայտնեն, որովհետև ավելի վատ կարող էր լինել նրանց հետ»,- հայտարարեց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել կառավարող ուժի ու ընդդիմադիր պատգամավորների միջև։ Հենց նիստերի դահլիճում ելույթների ընթացքում օրենսդիրի անդամները հարձակվել են միմյանց վրա և փոխադարձ հարվածներ հասցրել։ ԱԺ նախագահը նախ ընդմիջում չի հայտարարել, որպեսզի վիճաբանության կողմերը զբաղեցնեն իրենց տեղերը։

Մոտ 10 րոպե անց, երբ իրավիճակը թեժացել է, ստիպված է եղել ընդմիջում հայտարարել։

Ծեծկռտուքը շարունակվել է նաև միջանցքում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում