ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Գործընթացը, կարելի է ասել, 99 տոկոսով ավարտված է. Պապոյանը՝ խաղողի մթերման մասին

Գործընթացը, կարելի է ասել,  99 տոկոսով ավարտված է. Պապոյանը՝ խաղողի մթերման մասին

Այս տարվա ընթացքում՝ օգոստոսի 10-ի դրությամբ, ՀՀ-ից ԱՄԷ արտահանվել է 148 հազար հատ ծաղիկ։ Այս պահի դրությամբ կարծում ենք՝ թիվը մոտ կլինի 160 հազար հատի, որովհետև շարունակաբար արտահանվում են, և արտահանման տեմպերը մեծանում են։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սյուզաննա Սայադյանի հարցին։

«Ավելին ասեմ՝ հաջորդ շաբաթվա ընթացքում իմ հրավերով Հայաստանում կլինեն նաև էմիրաթական խոշորագույն ցանցերից մեկի՝ LuLu-ի ներկայացուցիչները։ Կպայմանավորվենք նաև Հայաստանից դեպի Էմիրություններ արտահանման ծավալների մեծացման շուրջ, որովհետև դա շատ խոշոր ցանց է, և ոչ միայն Էմիրություններում է, այլև Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում սուպերմարկետներ ու հիպերմարկետներ ունի»,– նշեց նախարարը։

Անդրադառնալով խաղողի մթերման հարցին՝ նա ասաց. «Գործընթացը, կարելի է ասել, 99 տոկոսով ավարտված է։ Այս պահի դրությամբ, մեր օպերատիվ տվյալներով, արդեն իսկ մթերվել է 201 հազար տոննա, և մնացել է մթերել 1500-2000 տոննա»,– ասաց Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ որևէ դժգոհություն հանրային առումով չի եղել։

«Մենք չունենք դեպք, երբ որևէ քաղաքացի պայմանագիր է ունեցել, բայց նրա բերքը չի մթերվել։ Ունեցել ենք դեպքեր, երբ քաղաքացիները պայմանագրեր չեն ունեցել, բայց նրանց բերքը մթերվել է։ Հերթերը պայմանավորված են եղել նրանով, որ մեր ֆերմերները պայմանավորվածից շատ խաղող են բերել։ Դա տևել է 2-3 օր և ամբողջությամբ լուծվել է»,– նշեց էկոնոմիկայի նախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում