Նիդերլանդների ԱԳ նախարարը այցելել է «Moon Rose» ջերմոցային տնտեսություն

Նիդերլանդների ԱԳ նախարարը այցելել է «Moon Rose» ջերմոցային տնտեսություն

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է «Moon Rose» ջերմոցային տնտեսություն։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:

Այցի շրջանակում տեղի է ունեցել շրջայց ջերմոցային տնտեսությունում, որի ընթացքում Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացվել են ծաղիկների՝ դեպի հոլանդական շուկա ավելի մեծ ծավալով արտահանման վերաբերյալ հայկական կողմի դիտարկումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում