ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է Ազգային ժողով. այսպիսի բացահայտում է արել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ հանդես գալով հոկտեմբերի 27-ի գործով հայտարարությամբ:
Ջհանգիրյանը պարզել է, որ Հայաստանի փրկիչ ներկայացող և 2003-ին նախագահի թեկնածու առաջադրվող Նաիրի Հունանյանի ցմահ դատապարտման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք չկա, ինչը հնարավոր չի համարում: Նա վստահ է, որ Հունանյանի ու իր խմբի վերաքննիչ բողոքները ԱԱԾ որևէ պաշտոնյայի գզրոցում են, և առաջարկել է դրանցում հիշատակված փաստերը լուրջ ուսումնասիրության առարկա դարձնել:
Գագիկ Ջհանգիրյանը նաև խորհուրդ է տվել օգտագործել նախկինում հոկտեմբերի 27-ի գործը քննած իր քննչական խմբի հնարավորությունները:
Մանրամասները՝ տեսանյութում:













