Սերբիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ուսանողների գլխավորած շարժումը՝ մոտ երկու տարի տևած հակակառավարական ցույցերից հետո:
Նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է պարտությունը: Երկրում հակակառավարական ցույցերը սկսվել էին 2024 թվականին, երբ Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանի ծածկի փլուզման հետևանքով 16 մարդ էր զոհվել: Ցուցարարները համարում էին, որ ողբերգությունը տեղի է ունեցել կոռուպցիայի և անփութության հետևանքով:
Վուչիչի նախագահական երկրորդ ժամկետը լրանալու էր 2027 թ. մայիսին: Սակայն սեպտեմբերին նա հրաժարական էր տվել՝ նպատակ ունենալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերադառնալ իշխանության՝ որպես վարչապետ:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:











