COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼուսինե Մուրադյան

Եթե կան մարդիկ, որոնք, ՔՊ-ում լինելով, գործելու են Հանրապետականի մեթոդներով, նրանց շատ կարճ ճանապարհ է մնացել. Փաշինյան

Եթե կան մարդիկ, որոնք, ՔՊ-ում լինելով, գործելու են Հանրապետականի մեթոդներով, նրանց շատ կարճ ճանապարհ է մնացել. Փաշինյան

Եթե կան մարդիկ, որոնք, ՔՊ-ում և հեղափոխական թիմում լինելով, գործելու են հանրապետականների մեթոդներով, նրանց շատ կարճ ճանապարհ է մնացել: Ի միջի այլոց, այդ թվում՝ մի շարք մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում, և հույս ունեմ՝ քրեական պատասխանատվության են ենթարկվելու: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե տպավորություն է, որ պետական կառավարման համակարգը հանրապետականացվում է (նկատի ունի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը,- խմբ.):

«Նրանք, ովքեր մտածում են, որ ՔՊ-ում հնարավոր է գործել «հանրապետական» մեթոդներով, նրանց շատ քիչ ժամանակ է մնացել, վերջում հայտնվելու են այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն: Սա ուղիղ և պաշտոնապես ասում եմ, ոչ պաշտոնապես էլ եմ ասել»,- արձագանքեց Փաշինյանը:

Այս համատեքստում նա անդրադարձավ առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված «աղմուկին», հնարավոր ճնշումների մասին խոսակցություններին՝ տեղեկացնելով, որ թիմակիցներին ասել է՝ որևէ նման հայտարարություն անարձագանք չպետք է մնա:

«Եթե ճիշտ են այդ հայտարարությունները, պետք է հրաժարական տաք, գնաք: Եթե սխալ են, դատի՛ տվեք, գնացե՛ք, դատարանո՛վ ապացուցեք, թող դատական ակտ լինի, որ հայտարարությունը սխալ է: Եթե ակտը չեղավ, պաշտոնանկ եք լինելու: Շատ հստակ և ուղիղ ասել եմ,- ասաց նա և հավելեց.- Նրանք, ովքեր մտածում են, թե ՔՊ-ում կարելի է գործել Հանրապետականի մեթոդներով, չեն կարող ՔՊ-ի և ինձ հետ որևէ կապ ունենալ: Նրանց շատ կարճ ճանապարհ է մնացել»:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում