Քննարկվել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում ԱՄԷ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում ԱՄԷ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

COP17-ին ընդառաջ նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Ամնա բինթ Աբդուլլահ Ալ Դահակի հետ։

«Քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարևորելով բնապահպանական ծրագրերում ներդրումների ներգրավումը, էկոհամակարգերի վերականգնումը և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը։

Անդրադարձել են նաև բնապահպանական երիտասարդական նախաձեռնություններին, երիտասարդների ակտիվ ներգրավմանը շրջակա միջավայրի պահպանության գործընթացներում և այս ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

Անդրադարձել են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը, Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ու COP17-ի շրջանակում միջազգային համագործակցության ամրապնդմանը»,- ասվում է ՇՄՆ հաղորդագրության մեջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում