COP17 համաժողովի կապույտ հատվածի հենց կենտրոնում է գործում Հայաստանի տաղավարը, որտեղ ներկայացված են մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունը, բնապատկերներն ու պատմամշակութային ժառանգությունը։
Պատասխանատուների խոսքով՝ հաճախ են զբոսաշրջիկներն ու այցելուները մոտենում, հետաքրքրվում, թե ինչպես կարող են իրականում տեսնել տաղավարում ներկայացված որևէ հուշարձան կամ այցելել որևէ տեսարժան վայր։ Հաշվի առնելով տաղավարի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ շրջակա միջավայրի նախարարը դիտարկում է COP17-ի ավարտից հետո նույնպես այն հանրությանը ցուցադրելու հնարավորությունը։
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում:













