ՎՎարդուհի Հարությունյան

Լավրովը և Ֆիդանը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը

Լավրովը և Ֆիդանը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը

Բաքվում ընթացող գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը, ընդգծել ռուս-ուկրաինական հակամարտության արդար կարգավորման հասնելու ջանքերի կարևորությունը:

Լավրովը նաև հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ: Քննարկվել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, ուկրաինական և իրանական ճգնաժամերի շուրջ իրավիճակը:

Մինչ այդ Չինաստանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունն ու միջազգային օրակարգի հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում