Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

Բացի COP օրակարգի կետերից՝ Հայաստանն ունի 4 առաջարկություն՝ որպես նախագահության հատուկ առաջարկություններ. Մաթևոսյան

Բացի COP օրակարգի կետերից՝ Հայաստանն ունի 4 առաջարկություն՝ որպես նախագահության հատուկ առաջարկություններ. Մաթևոսյան

Բացի քննարկվելիք COP օրակարգի կետերից՝ Հայաստանն ունի 4 առաջարկություն՝ որպես նախագահության հատուկ առաջարկություններ: Այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:

««30×30» թիրախներին և նպատակներին հասնելու համար մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու: Մեծ հաշվով, որոշումները կայացված են, և այդ որոշումների շուրջ ՀՀ-ն՝ որպես կողմ, որպես երկիր, համաձայնել է: Բայց ինչպես մնացած բոլոր երկրները, մենք էլ ունենք դժվարություններ՝ հասնելու դրանց, և մենք որոշել ենք ներկայացնել այնպիսի առաջարկություններ, որոնք կօգնեն այս ընթացքն ավելի արագացնել»,- ասաց Համբարձում Մաթևոսյանը:

Հայաստանի 4 առաջարկներն են կենսաբազմազանության մշտադիտարկման տեխնոլոգիաների կիրառումը, լեռնային էկոհամակարգերի պահպանությունը, հատուկ պահպանվող բնական տարածքներից դուրս կենսաբազմազանության ապահովումը, ինչպես նաև դրական տնտեսական խթանների ներդրումը:

Անդրադառնալով լեռնային էկոհամակարգերի պահպանության առաջարկին՝ ՀՀ ՇՄ նախարարը նշեց, որ նախատեսվում է ստեղծել լեռնային և դրանց հետ փոխկապակցված ջրային ու այլ էկոհամակարգերի հարթակ։ Այս առաջարկի կարևորությունը նա պայմանավորեց այն հանգամանքով, որ Հայաստանը լեռնային երկիր է, իսկ լեռնային էկոհամակարգերն ապահովում են քաղցրահամ ջրային ռեսուրսների զգալի մասը՝ շուրջ 55-60 տոկոսը։ Միևնույն ժամանակ, լեռնային տարածքների միայն 19 տոկոսն է ընդգրկված պահպանվող տարածքներում։

Հատուկ պահպանվող բնական տարածքներից դուրս կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ առաջարկն ուղղված է այդ տարածքներից դուրս կենսաբազմազանության պահպանության ապահովմանը։

«Ամիսներ առաջ Ազգային ժողովը հաստատեց բնության հատուկ պահպանվող տարածքների մասին նոր օրենքը, որտեղ տարբեր ձևակերպումներով նախատեսված են նաև այդ տարածքների ընդլայնման մեխանիզմներ։ Սա կարող է դառնալ մեր թիրախներին հասնելու նոր գործիք»,- ասաց նա։

Մյուս առաջարկը վերաբերում է կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ երևանյան կոչին։

«Սա ուղղված է կենսաբազմազանության և տնտեսության փոխհարաբերություններին։ Կարծում ենք՝ կենսաբազմազանության մեջ 1 դոլար ներդրումը երկրների համար 30 անգամ ավելի վերադարձի հնարավորություն է տալիս. սա էլ միտված է այդ նախաձեռնությունների իրակայացմանը»,- նշեց նա։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում