Հայաստան-Պորտուգալիա արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններում քննարկվել են փոխգործակցության խորացման հնարավորությունները

Հայաստան-Պորտուգալիա արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններում քննարկվել են փոխգործակցության խորացման հնարավորությունները

Հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Պորտուգալիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Եվրոպայի վարչության պետ Հակոբ Սարգսյանի և Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության գլխավոր տնօրեն Էլենա Մալկատայի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

Քննարկվել են Հայաստան-Պորտուգալիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության խորացման հնարավորություններին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի արտաքին տնտեսական կապերի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի և Պորտուգալիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ երկու երկրների գործարար շրջանակների միջև անմիջական կապերի հաստատման և ամրապնդման հնարավորություններին։

Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի համատեքստում Հայաստան-Պորտուգալիա փոխգործակցության շարունակական խորացման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում