Մարկո Ռուբիոն հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մտադիր է լքել Դոնալդ Թրամփի վարչակազմը:
«Ես միշտ պլանավորել եմ աշխատել նախագահ Թրամփի վարչակազմում մինչև նրա ժամկետի ավարտը։ Անկեղծ ասած` չգիտեմ, թե որտեղից են այդ լուրերը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավաստիացնելով, որ սիրում է իր աշխատանքը:
Լրագրողի հարցին, թե արդյոք նա դիտարկում է 2028 թվականի նախագահի ընտրությունում առաջադրվելու հնարավորությունը, Ռուբիոն ձեռնպահ է մնացել պատասխանելուց:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ պետքարտուղարը դիտարկում է Թրամփի վարչակազմից հեռանալու հնարավորությունը՝ 2028 թվականի նախագահի ընտրությանը նախապատրաստվելու համար:










