Լիտվայում՝ Բելառուսի հետ սահմանի մոտակայքում, մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի գլխավորությամբ:
Freedom Shield 26-II և Grand Eagle 26 զորավարժությունները կտևեն նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 3-ը՝ հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարությունից: Զորավարժություններին կմասնակցի Գերմանիայի 10-րդ տանկային դիվիզիայի կազմում ընդգրկված երկու գերմանական բրիգադի ավելի քան 6 հազար զինծառայող:
«Զորավարժությունների նպատակներն են զորամասերի մարտական պատրաստվածության ամրապնդումը, հրամանատարության և կառավարման ընթացակարգերի կատարելագործումը, օպերատիվ պլանավորումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների՝ Լիտվայի ու Լեհաստանի միջև փոխգործակցության բարելավումը»,- ասված է Լիտվայի ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:










