Հարավային Կովկասի ապաշրջափակման հարցում համընկնում են բազմաթիվ երկրների շահերը. ՀՀ ԱԳՄԱ նախարար

Ինչպես կարող են Եվրոպական միության հետ մեր երկրի ամրապնդվող հարաբերությունները դրական փոփոխությունների խթան կամ գործիք դառնալ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Խնդրին Եվրամիության ընդլայնման հեռանկարներին նվիրված պանելային քննարկմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկու հարցերը գուցե այնքան էլ սերտորեն փոխկապակցված չեն, քանի որ Հայաստանը, անկախ ամեն ինչից, շարունակելու է բարելավել հարաբերությունները մեր հարևանների հետ։ Միրզոյանը նաև մատնացույց է արել, որ Հարավային Կովկասի ապաշրջափակման հարցում համընկնում են աշխարհի բազմաթիվ երկրների և ուժային կենտրոնների շահերը:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում