Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 2,2 անգամ․ Միրզոյան

Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 2,2 անգամ․ Միրզոյան

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան կրկնակի՝ 2,2 անգամ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ Լեհաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս։

Միրզոյանի փոխանցմամբ՝ լեհ պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում դիտարկվել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ արդյունքները, ինչից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք էլ ավելի զարգացնելու վերաբերյալ։

Ներկայացված տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին կիսամյակում (մինչև հունիսի 1-ը) երկկողմ առևտրաշրջանառությունն ավելացել է 2,2 անգամ։

Հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Լեհաստան է արտահանվել․

-711 տոննա հատապտուղ և միրգ,

-ավելի քան 400 տոննա բանջարեղեն,

-0,3 տոննա ծաղիկ։

Արտգործնախարարն ընդգծել է, որ կարճ ժամանակահատվածում և նման աշխարհագրական հեռավորության վրա գործադրված ջանքերի համատեքստում արձանագրված ցուցանիշները դրական են․ «Կարծում եմ՝ կարճ ժամանակահատվածում այս հեռավորության վրա այսպիսի ջանքեր գործադրելու համար վատ արդյունքներ չեն։ Իհարկե, կաշխատենք այդ արդյունքները էլ ավելի զարգացնելու ուղղությամբ»։

Տեսանյութը՝ այստեղ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում