ԱԺ նախագահը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրների ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության ընդլայնումը

ԱԺ նախագահը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրների ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության ընդլայնումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով խորհրդարանական կապերի ակտիվացումը։

Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների՝ տարբեր ոլորտներում արձանագրված զարգացումը։

Կարևորվել է երկու երկրների ընդհանուր շահերի և փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում