Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸի կողմից ստացված տեղեկատվության համաձայն, էլեկտրոնային ստորագրության imID համակարգում 2026 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։05-ից, առկա են խնդիրներ։
«Միաժամանակ հայտնում ենք, որ կատարվում են աշխատանքներ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքը վերականգնելու համար։
Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։










