Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը կերկարաձգվի ևս 3 ամսով

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը կերկարաձգվի ևս 3 ամսով

Դատարանն այսօր որոշում է կայացրել ևս 3 ամսով երկարաձգել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը:

Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով 2026-ի հուլիսին: Դատարանը կիրառել էր 15 մլն դրամի չափով գրավ։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ, ինչից հետո Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր:

Ըստ մեղադրանքի՝ Վարդան Ղուկասյանը, լինելով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4 մլն դրամ կաշառք, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք:

Ավելի ուշ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք էր ներկայացվել դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում