Ռուսաստանը չի ձգտում ԱՄՆ-ի և ԵՄ-ի պառակտմանն ուկրաինական հարցի պատճառով. Պեսկով

Ռուսաստանը չի ձգտում ԱՄՆ-ի և ԵՄ-ի պառակտմանն ուկրաինական հարցի պատճառով. Պեսկով

«Եվրոպացիներն ակնհայտորեն խաղաղության կուսակցություն չեն և խաղաղ կարգավորման ելքեր չեն փնտրում։ Եվրոպացիներն ավելի շատ պատերազմի կուսակցություն են, որը շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի պատերազմը չդադարի»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվան ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի ղեկավարության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ կհանգեցնի ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտման՝ Ուկրաինական կարգավորման հարցում, Պեսկովը պատասխանել է. «Ռուսաստանը չի ձգտում պառակտման ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ուկրաինական հարցի վերաբերյալ, մենք փնտրում ենք իսկապես արդյունավետ միջոցներ և պատասխանատու որոշումներ, որոնք կհանգեցնեն խաղաղ կարգավորման»:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և բրիտանական կողմը հաստատել էին իրենց աջակցությունը Վոլոդիմիր Զելենսկուն:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում