Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ կհամախմբի աշխարհի տարբեր երկրների առաջատար արտադրողների և արտահանողների։ Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն թարմ և սառեցված մրգեր ու բանջարեղեն, ընկուզեղեն և չրեր։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
«Այս տարի «Fruit Logistica»-ն մեկնարկել է «Buyers Club» նախաձեռնությունը, որի նպատակն է համախմբել խոշոր գնորդներին։ Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն կտա ընկերություններին անմիջական կապեր հաստատել «Buyers Club»-ի անդամների հետ և զարգացնել գործարար համագործակցությունը։
Ցուցահանդեսին մասնակցելու նկատմամբ ընկերությունների հետաքրքրվածությունը գնահատելու նպատակով խնդրում ենք մինչև սույն թվականի հոկտեմբերի 26-ը գրանցվել հետևյալ հղմամբ` https://docs.google.com/.../1FAIpQLSfyW6dUF4C.../viewform...
Մասնակցության պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կտրամադրվի գրանցված ընկերությունների հայտերի ամփոփումից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։










