Նախնական պատասխաններով անհանգստացնող բան չկա. վարչապետը՝ Ծավում ջրի խնդրի մասին

Նախնական պատասխաններով անհանգստացնող բան չկա. վարչապետը՝ Ծավում ջրի խնդրի մասին

Ես կարծում եմ, որ գործընթացները շուտով կավարտվեն, որովհետև ջրի նմուշները ուղարկել ենք աշխարհի մի քանի լաբորատորիաներ, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում, որովհետև այդ պատմության մեջ ինչ-որ բան այն չէ։ Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ծավում առկա ջրի խնդրին։

«Բայց ես կարծում եմ, որ մենք մեծ ռիսկեր չունենք, ամեն դեպքում, այս պահի տվյալներով, բայց ամեն դեպքում սպասենք, որ բոլոր միջազգային լաբորատորիաներից պատասխանները գան, որպեսզի անենք վերջնական հետևություն։ Այսինքն՝ այնտեղ մինչև այդ այնպես չէ, որ մարդիկ առանց ջրի են մնացել։ Այլընտրանքային խմելու ջուր են տալիս։ Մարդկանց առողջության հետ կապված հարց է, և մենք պետք է մինչև վերջ պատասխանենք։ Մենք այս պահին արդեն ունենք պատասխաններ։ Նախնական պատասխաններ ունենք, և այդ նախնական պատասխաններով անհանգստացնող բան չկա, բայց՝ նախնական պատասխաններով, թող վերջնականը գա, որովհետև եթե նախնական պատասխաններով անհանգստացնող բան լիներ, ընդհակառակը, ռեժիմն այնտեղ ավելի կխստացնեինք։ Կա հավանականություն, որ կպարզվի, թե դա դրվագային ինչ-որ բան է եղել, կամ այլ բան, բայց մենք այս պահին թեմայի հետ կապված մեծ լարվածություն չունենք»,- նշեց Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում