Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժել է 8 քաղաքացի. նրանք դուրս են գրվել հիվանդանոցից

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժել է 8 քաղաքացի. նրանք դուրս են գրվել հիվանդանոցից

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Բոլորի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Տուժածները դուրս են գրվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07։52-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին, «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում