Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Ադրբեջանը բողոք է ներկայացրել Գերմանիային՝ Հանինգի մասին հոդվածում Բաքվի հիշատակման կապակցությամբ

Ադրբեջանը բողոք է ներկայացրել Գերմանիային՝ Հանինգի մասին հոդվածում Բաքվի հիշատակման կապակցությամբ

Ադրբեջանը բողոք է ներկայացրել Գերմանիային՝ գերմանական Der Spiegel պարբերականում, Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հանինգի նկատմամբ հետաքննության մասին հոդվածում Բաքվի հիշատակման կապակցությամբ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաքուն հատուկ ծառայությունների և դիվանագիտական ​​ուղիներով բողոքը փոխանցել է Գերմանիայի կանցլերի գրասենյակին և արտաքին գործերի նախարարությանը։

Ավելի վաղ Ադրբեջանի լրատվամիջոցների և հեռարձակման խորհուրդը հայտարարություն էր տարածել, որով հերքել էր Հանինգի հետաքննության համատեքստում երկրի մասին արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը և երկրի դեմ ուղղված զրպարտչական արշավի մաս են կազմում։ Խորհուրդը հայտարարել է, որ նման պնդումները լայն լսարանին որպես փաստ ներկայացնելը՝ առանց պաշտոնական աղբյուրներին հղում անելու, անընդունելի տեղեկատվական մանիպուլյացիա է։

Հոկտեմբերի 6-ին Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտնել էր երկրի Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ավգուստ Հանինգի ձերբակալության մասին (պաշտոնը զբաղեցրել է 1998-2005 թվականներին): Նա կասկածվում է լրտեսության և պետական դավաճանության համար։ Գերմանական մի շարք լրատվամիջոցներ այս համատեքստում հայտնել են, որ Հանինգն իբր հանցակից Մանֆրեդ Դ.-ի փոխանցած գաղտնի տեղեկություններն օգտագործել է վերլուծական զեկույց կազմելու համար՝ ի շահ անանուն ադրբեջանական հատուկ ծառայության:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում