Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Գրադարանների արդիականացման գործընթացը պետական մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից է. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Գրադարանների արդիականացման գործընթացը պետական մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից է. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ:

«Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Գրադարանավարի օրվա առթիվ: Այս տոնի նպատակն է ևս մեկ անգամ արժևորել գրադարանավարի մասնագիտությունը և դերը կրթամշակութային միջավայրի ձևավորման և ընթերցանության խթանման գործում:

Գրադարանը մարդկության պատմության ողջ ընթացքում հանդիսացել է հասարակության հոգևոր, կրթական և մշակութային կյանքի հիմնասյուներից մեկը։ Գրադարանների միջոցով սերունդները հաղորդակցվում են հազարամյակների ընթացքում ստեղծված մտավոր և մշակութային ժառանգությանը:

Գրադարանն առանձնահատուկ կարևորություն ունի գրավոր մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, թվայնացման և հասանելիության ապահովման գործում, իսկ գրադարանավարի առաքելությունն այդ արժեքները սերունդներին փոխանցելն է։

Այսօր գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում է: Ժամանակակից գրադարանը դառնում է կրթության, հետազոտության, տեղեկատվության, մշակութային երկխոսության, համայնքային կյանքի և հանրային հաղորդակցության բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ միաժամանակ պահպանելով իր հիմնարար առաքելությունը՝ ապահովել գիտելիքի հասանելիությունը և նպաստել ընթերցանության մշակույթի ձևավորմանը, տարածմանը և զարգացմանը։

Գրադարանը ոչ միայն ապահովում է գրքերի և տեղեկատվական ռեսուրսների հասանելիությունը, այլև ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ ընթերցանությունը կարող է դառնալ մարդու առօրյայի անբաժանելի մասը։

Գրադարանների զարգացման և արդիականացման գործընթացը պետական մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է: Այս համատեքստում կարևորելով գրադարանավարների դերն ու նշանակությունը՝ նախարարությունը առաջնահերթ է համարում նրանց շարունակական վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման և փոխանակման հնարավորությունների ընդլայնումը։

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր գաղափարներ, մասնագիտական ձեռքբերումներ, հաջողություններ, ուժ և եռանդ մեր երկրի գրադարանային համակարգի զարգացմանը նպաստելու գործում»,- ասվում է ուղերձում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում