Դավիթ Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և կանաչ զարգացման ուղղությունները

Դավիթ Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և կանաչ զարգացման ուղղությունները

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգին։ Այդ մասին նախարարը գրառում է արել սոցցանցում։ Հանդիպմանը ներկա էին նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Կլաուդիա Բուշը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել համայնքների խոշորացման, լիազորությունների ապակենտրոնացման գործընթացներին։ Քննարկվել են նաև միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Դավիթ Խուդաթյանն ընդգծել է, որ Լայպցիգի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համայնքների համար, և պատրաստակամություն է հայտնել աջակցելու գործնական կապերի ու համատեղ ծրագրերի ձևավորմանը։

Քննարկվել են ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և կանաչ զարգացման ուղղությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում