Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի հարձակումները Ռուսաստանին արժեցել են ՀՆԱ-ի 1%-ը. Պուտին

Նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի հարձակումները Ռուսաստանին արժեցել են ՀՆԱ-ի 1%-ը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում հայտարարել է, որ նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի հարձակումները հանգեցրել են երկրի ՀՆԱ-ի մոտավորապես 1 տոկոսի կորստին:

Ըստ Պուտինի՝ Ուկրաինայի այդ հարձակումների նպատակը Ռուսաստանի տնտեսությանը վնաս պատճառելն էր, ինչին նրանք հասել են մասամբ: Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան հակադարձում է՝ հարվածելով այն օբյեկտներին, որոնք կարևոր են Ուկրաինայի տնտեսության համար:

Պուտինը նշել է, որ հետևանքներից մեկն Ուկրաինայի մետալուրգիական արդյունաբերության ոլորտի աշխատանքի դադարեցումն է, որը, նրա պնդմամբ, նաև օգտագործվում է զենքի արտադրության համար:

Վալդայի համաժողովում իր ելույթում Պուտինը մերժել է էներգետիկ օբյեկտների և նավերի վրա հարձակումները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը՝ ժամանակավոր էներգետիկ հրադադարի գաղափարը որակելով անհեթեթ։ Նրա խոսքով՝ ՌԴ զինվորականները հարվածներ են հասցրել ռազմական բեռներ տեղափոխող ռազմանավերին ու նավերին, իսկ Ուկրաինան սկսել է հարձակվել ռուսական լցանավերի և այլ նավերի վրա, որոնք Պուտինի բնորոշմամբ, «տեղափոխում էին խաղաղ բեռ»:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը նշել է, որ համաշխարհային շուկայում դիզելային վառելիքի դեֆիցիտը կապված է ոչ միայն նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների, այլև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ: Պուտինի խոսքով ՝ ռուսական դիզելը համաշխարհային շուկաներ չի մտնում՝ առաջին հերթին պատժամիջոցների, ինչպես նաև լցանավերին Ուկրաինական հարվածների սպառնալիքների պատճառով:

ՌԴ նախագահն անդրադարձել է նաև Կիևին Արևմուտքի աջակցությանը, նշել. «Այնպես չէ, որ պատրաստվում ենք հարվածել Ուկրաինային զենք մատակարարող երկրների ձեռնարկություններին, սակայն վտանգ տեսնում ենք, և ուշադիր հետևում բոլոր զարգացումներին»։ Կրեմլի ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան ցանկանում է գործակցել Եվրամիության հետ, այլ ոչ հարձակվել ԵՄ տարածքի վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում