2026-ի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել, այն է՝ 830,417 աշխատատեղ. Փաշինյան

2026-ի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել, այն է՝ 830,417 աշխատատեղ. Փաշինյան

2026 թվականի օգոստոսին մենք աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել: Նախկինում ոչ մի անգամ չենք ունեցել, որ օգոստոսին պատմական մաքսիմում ունենանք, այսինքն՝ աճեր եղել են, բայց նույն տարվա նախորդ ամիսներին 1 կամ 2 անգամ ունեցել ենք ավելի բարձր ցուցանիշ: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 1-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարի աննախադեպ է նրանով, որ օգոստոս ամսին բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել: Օգոստոսին ունեցել ենք 830,417 աշխատատեղ, որը 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելի է 307,130-ով:

Ընդհանուր աշխատավարձային ֆոնդը 2017-ի օգոստոսի համեմատությամբ ավելի է 186 մլրդ դրամով կամ 208 տոկոսով, այսինքն՝ շուրջ 4 անգամ աշխատավարձային ֆոնդն ընդհանուր առմամբ ավելացել է»,- ասաց նա:

Եկամտային հարկի ցուցանիշները 2026 թվականի օգոստոսին 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելացել են 32 մլրդ դրամով կամ 144 տոկոսով, իսկ միջին աշխատավարձը 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելացել է 161 հազար դրամով կամ 94 տոկոսով:

 

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©