«Մեր խնդիրն է, որ գյուղացիների ստեղծած արդյունքը ամբողջովին մթերվի». Գևորգ Պապոյան
Մթերման կայանները սկսել են խաղողի բերքի մթերումը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի կանխատեսումներով՝ այս տարի սպասվում է մոտ 200 հազար տոննա խաղողի մթերում: Հենց այդքան է եղել նաև նախորդ տարվա ցուցանիշը:
Կառավարությունն այս տարի մթերողների համար իրականացնում է սուբսիդավորման ծրագիր, որպեսզի մթերման ծավալների սահմանափակում չունենան:
Նոր վարկ վերցնելու համար մթերողները գրավի կարիք չեն ունենա: «Կառավարությունն արտաքին դիվանագիտական ճակատում աշխատանքներ է տանում, որպեսզի արտահանման դժվարություններ չունենանք»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան
Դիտումներ57







