Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի մասին։

Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև Ղազախստանի բարեկամ ժողովրդին։

Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ ու տոկունություն։

Մաղթում եմ շուտափույթ ապաքինում վիրավորում ստացած զինծառայողին և հույս հայտնում, որ անհետ կորած զինծառայողները հնարավորինս շուտ և անվտանգ կհայտնաբերվեն»։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Ղազախստանի Մանգիստաուի շրջանում ռազմածովային ուժերի զորավարժության ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով Կասպից ծովի ալիքներն ափից հեռացրել են 19 զինծառայողի։ Հաստատվել է 9 զինծառայողի մահը, երեքին հաջողվել է փրկել, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Մյուս զինծառայողների որոնումները շարունակվում են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում