Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են. վարչապետ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին՝ նշելով, որ դրանք այժմ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումից հետո Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվում են։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և սա բնական գործընթաց է, որովհետև նախորդ ողջ ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը։
Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,- ասել է վարչապետը։
Դիտումներ40









