Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Համավարակներին պատրաստվածությունը պահանջում է շարունակական ներդրումներ. նախարար

Համավարակներին պատրաստվածությունը պահանջում է շարունակական ներդրումներ. նախարար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած բարձր մակարդակի քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Հայաստանի, Ռուանդայի և Համավարակների հիմնադրամի կողմից կազմակերպված «Պատրաստ հաջորդին. ինչպես են ազգային ներդրումները հզորացնում գլոբալ առողջապահական դիմակայունությունը» խորագրով միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին և միջազգային համագործակցության կարևորությանը։

«Պատրաստվածությունը չի կարող սկսվել այն ժամանակ, երբ արտակարգ իրավիճակն արդեն վրա է հասել։ Այն պահանջում է շարունակական ջանքեր՝ ուժեղ և դիմակայուն առողջապահական համակարգերի ձևավորման, արդյունավետ կանխարգելման ռազմավարությունների և համաճարակաբանական հսկողության կարողությունների զարգացման ուղղությամբ: Այստեղ կարևոր են համապատասխան միջոցներով առողջապահական ներուժի ձևավորման, ինչպես նաև համակարգի ծանրաբեռնվածության պայմաններում առողջապահական ծառայությունների անխափան մատուցմանն ուղղված քայլերը»,- նշել է նախարարը:

Քննարկման առանցքում են եղել հավասարության, համերաշխության և միջազգային համագործակցության կարևորությունը, ինչպես նաև քաղաքական և ֆինանսական հանձնառությունները գործնական, չափելի արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում