Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg

Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg

Սաուդյան Արաբիան զգուշացրել է եվրոպական նավթավերամշակման գործարաններին, որ հոկտեմբերին նրանց հում նավթ չի մատակարարի, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ որոշումը վերաբերում է երկարաժամկետ պայմանագրերով բոլոր եվրոպական հաճախորդներին։

Անցյալ շաբաթ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Սաուդյան Արաբիան դադարեցրել է Արևելք-Արևմուտք խողովակաշարի գործունեությունը, որը թույլ էր տալիս Ռիադին նավթ տեղափոխել՝ Հորմուզի նեղուցը շրջանցելով։ CNN-ի տվյալներով՝ անօդաչու սարքերը արձակվել են Իրաքի տարածքից։

Bloomberg - ի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիան հույս ունի առաջիկա օրերին մասամբ վերսկսել խողովակաշարի աշխատանքը, իսկ շահագործումը ամբողջությամբ վերականգնել՝ վեց շաբաթվա ընթացքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում