ՎՎարդան Հովսեփյան

60 մենթոր ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնի դպրոցներում

60 մենթոր ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնի դպրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը մասնակցել է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագրի հաշվետու միջոցառմանը։

Ծրագրի շրջանակում կատարվել է 60 վերապատրաստող-մենթորի ընտրություն, որոնք Հայաստանի տարբեր դպրոցներում կիրականացնեն վերապատրաստում և մենթորական աջակցություն` առարկայական ուսուցիչների ներառական կրթության մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։ Ծրագրի փորձագետներն ու  վերապատրաստող մենթորները ներկայացրել են իրենց մշակած մեթոդաբանությունն ու գործիքակազմը, ինչպես նաև պատմել նախատեսվող միջոցառումների մասին:

«Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագիրն իրականցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ` «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից,  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռոդոչայը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը, ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում