ԴԴիանա Գասպարյան

ՄԱԿ-ի կոմիտեում Հայաստանը ներկայացրել է անհայտ կորածների և բռնի անհետացումների հարցում իրականացված աշխատանքը

ՄԱԿ-ի կոմիտեում Հայաստանը ներկայացրել է անհայտ կորածների և բռնի անհետացումների հարցում իրականացված աշխատանքը

Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 31-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի հետ երկխոսությունը։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

 

Պատվիրակության կազմում երկխոսությանը մասնակցել են ՀՀ ԱԳՄԱ, Արդարադատության, Ներքին գործերի, Առողջապահության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ներկայացուցիչները։

 

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով Հայաստանի հանձնառությունների իրականացման գործում գրանցված առաջընթացին, ընդգծելով առկա մարտահրավերների վերհանման և հասցեագրման, ինչպես նաև Կոնվենցիայի լիարժեք ու արդյունավետ իրագործման կարևորությունը։

 

Ներկաների ուշադրությանն է ներկայացվել Կոմիտեի դիտարկումների հասցեագրման հարցում Հայաստանի կողմից գործադրված ջանքերը, այդ թվում՝ իրավական, ինստիտուցիոնալ և գործնական քայլերը, որոնք միտված են բռնի անհետացածների և իրենց ընտանիքների համար մարդու հիմնարար իրավունքի պաշտպանության, օրենքի գերակայության և արդարադատության ապահովմանը։

 

Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված անհայտ կորածների և բռնի անհետացածների հարցերի հասցեագրման գործում միջազգային գործընկերների և մարմինների հետ համագործակցությանը, կարողությունների ամրապնդմանը և ամուր իրավական դաշտի ապահովմանը։
 

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերի հասցեագրման վերաբերյալ առկա դրույթին՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։

 

Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով` պատասխանելով Հայաստանի հարցով զեկուցողների և Կոմիտեի մյուս անդամների հարցադրումներին:

 

Ծանոթագրություն․ Բռնի անհետացումների հարցերով կոմիտեն անկախ փորձագետներից կազմված մարմին է, որն իրականացնում է անդամ պետություններում Բռնի անհետացումներից մարդկանց պաշտպանության հարցերով կոնվենցիայի դրույթների իրականացման մոնիթորինգ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում