ՔՔրիստինե Ոսկանյան

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ

Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության սկզբունքներից է։ Այդ համատեքստում պարբերաբար ներկայացվում են կարգապահական հանձնաժողովում քննված ծառայողական քննությունների արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին։

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Տիգրան Ենոքյանը։

Նիստին մասնակցել են ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երեք ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերն ու եզրակացությունները։

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշել է միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ մեկ ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում