ԿԿարմեն Ղուկասյան

Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը

Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից:

 

Իր ելույթի ընթացքում նախարար Թորոսյանը Կառավարության անունից շնորհավորել է Ուկրաինայի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ և շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ բարեկամության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։

 
Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները նոր շունչ են հաղորդել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին։
 

Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև հումանիտար, կրթական, տնտեսական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերի և աշխատանքների կարևորությանը՝ նշելով, որ համատեղ ջանքերով նոր խթան կարող են հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։

 
Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու փոխադարձ համագործակցության միջոցով նպաստել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
 

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում